ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այսօր ընդունեց ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Յուրի Բալուեւսկուն: Այդ մասին PanARMAENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին զինված ուժերի համատեղ պատրաստության միջոցառումների ծրագրերին, տարածաշրջանային անվտանգության ապահովմանն ու ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ՀԱՊԿ շրջանակներում ձեռքբերված համաձայնությունների իրագործմանն առնչվող հարցեր: Հանդիպման մասնակիցներն անդրադարձան ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողների սոցիալական խնդիրներին, ինչպես նաեւ` Ռուսաստանի ռազմաուսումնական հաստատություններում հայ սպաների անվճար ուսուցմանը:





