AM
22 Մարտ 2013 - 06:39 AMT

Լճաշենում և Վարդենիսում վերաբացվեցին «Հայփոստ»-ի արդիականացված բաժանմունքներ

Վարեբացվել են «ՀայՓոստ» ՓԲԸ-ի` Լճաշենի և Վարդենիսի արդիականացված փոստային բաժանմունքները: Նորացվել են աշխատանքային չափորոշիչները, փոխվել են ենթակառուցվածքները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող համակարգիչներ և սարքավորումներ: Փոստային բաժանմունքները հագեցած են անվտանգության արդիական համակարգերով, տեսագրող սարքավորումներով:

Արդիականացված բաժանմունքներում ծառայությունները մատուցվում են ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարական ծրագրերի, գլխամասի հետ առցանց կապի միջոցով` ապահովելով արագ և արդյունավետ փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ բնակիչներին:

ՀայՓոստ» ՓԲԸ-ից հայտնում են, որ վերակազմակերպելով և արդիականացնելով կառուցվածքային, գործառնական, սուրհանդակային և կոմերցիոն սխեմաները` «ՀայՓոստ թրասթ մենեջմենթ»-ը մտադիր է «ՀայՓոստ»-ը դարձնել ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում: