AM
22 Մարտ 2013 - 08:09 AMT

ՀՀԿ խորհրդի անդամը՝ ԲՀԿ-ականներին. Պարոնայք, հարիր չէ թաքնվել ջահելների թիկունքում

ՀՀԿ խորհրդի անդամ, Երիտասարդական թևի գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ` Գեորգի Գաբրիելյանն այսօր հայտարարություն է տարածել և անդրադարձել է վերջին օրերին վարչապետի հասցեին հնչող քննադատություններին.

«Վերջին օրերին նկատելի է ԲՀԿ-ի կողմից ուղղորդված և պատվիրված հակաքարոզչությունը` ուղղված ՀՀԿ-ի, մասնավորապես` վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանի դեմ: Եվ այդ «Սև PR-ը» իրականացնելու պատասխանատու գործը ԲՀԿ-ն վստահել է իր ջահելությանն ու օգնականներին: Ինչպիսի վստահություն…

Պարոնայք, հարիր չէ թաքնվել ջահելների և օգնականների թիկունքում»: