AM
22 Մարտ 2013 - 09:20 AMT

ՕԵԿ պատգամավորը՝ ավագանու ընտրությունների մասին. Կոալիցիան կոալիցիա, բայց սա կուսակցական պայքար է

Երևանի ավագանու ընտրություններում պայքարը մրցակցային է լինելու և ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը հույս ունի, որ կլինի ծրագրային պայքար: «ՕԵԿ-ը պատրաստ է լինելու պայքարել»,- ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց Մհեր Շահգելդյանը: ՕԵԿ մեկ այլ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ ասաց. «Մենք մասնակցում ենք հաղթելու համար, որովհետև լավ թիմով ենք մասնակցում»:

Հարցին՝ ՀՀԿ-ի հետ կազմած կոալիցիայի հանգամանքը չի՞ կաշկանդի ՕԵԿ-ին պայքար ծավալելու համար, Մհեր Շահգելդյանը պատասխանեց. «Ճիշտ է` մենք հայտարարել ենք, որ նախագահի ընտրություններում սատարում ենք Սերժ Սարգսյանին, բայց միայն այդքանը: Կոալիցիան կոալիցիա, բայց սա կուսակցական պայքար է և հոգեբանական որևէ արգելք չի կարող լինել»: