AM
21 Հոկտեմբեր 2005 - 12:52 AMT

2006 թվականին ՀՀ-ում ԵՄ հովանու ներքո կկազմակերպվի տարածաշրջանային խնդիրներին նվիրված միջազգային կոնֆերանս

Հոկտեմբերի 21-ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Իտալիայի Պեզարո քաղաքի քաղաքապետ Լուկա Չերիշոլիին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Իտալիայի դեսպան Մարկո Կլեմենտեն: Լուկա Չերիշոլին Հայաստանում է Իտալիայի մշակույթի օրերի անցկացման առիթով եւ ներկայացնում է Պեզարոյի մշակութային արժեքները: Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ հայ-իտալական մշակութային փոխհարաբերությունների խորացմանը, քննարկվեց Պեզարոյի եւ Հայաստանի որեւէ քաղաքի միջեւ համագործակցության համաձայնագրի կնքման հնարավորությունը` 2006-ի ապրիլին Եվրամիության հովանու ներքո Երեւանում կազմակերպվող միջազգային կոնֆերանսի ժամանակ, որը նվիրված է լինելու տարածաշրջանային խնդիրներին: Անդրադարձ եղավ նաեւ իտալական «Ռենկո» կազմակերպության արդյունավետ աշխատանքին Հայաստանում: