Այսօր ԵՊԼՀ-ում տեղի է ունցել «Երգում են 1-ին կուրսեցիները» խորագրով մրցույթ-համերգի եզրափակիչ փուլը, որը համատեղ կազմակերպել էին ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են համալսարանի լրատվական բաժնից:
ԵՊԼՀ ռեկտոր Գ. Գասպարյանը մաղթել է, որ ԵՊԼՀ-ում միշտ հնչեն երգն ու ծիծաղը: ԵՊԼՀ ՈւԽ նախագահ Անահիտ Թունյանը շնորհակալություն է հայտնել համալսարանի ղեկավարությանը և ՀԵՀ-ին՝ ԵՊԼՀ ՈւԽ-ին մշտապես աջակցելու և սատարելու համար:
«Երգում են 1-ին կուրսեցիները» մրցույթի ժյուրիի կազմում էին երգիչ Անդրեն, նախկին բրյոսովական Գոհար Գասպարյանը, Գարիկ Պապոյանը, ԵՊԼՀ ռեկտորի խորհրդական Հասմիկ Ափյանը և վաստակավար ՈւԽ-ական Անուշիկ Տեր-Ղուկասյանը։ Մրցույթի սզբնամասում մասնակիցները հանդես եկան իրենց անհատական կատարումներով, այնուհետև ոչ մրցութային զուգերգերով երգեցին հայ էստրադայի հայտնի երիտասարդ երգիչ-երգչուհիներ Մարիաննա Հովհաննիսյանի, Սրբուհի Սարգսյանի, Արծրուն Խանգելդյանի, Արթուր-Ալեքի, Մարի և այլոց հետ։
Թեժ պայաքարի արդյունքում Ֆլորա Բաբաջանյանը և Հայկանուշ Սաժումյանը ստացել են հավասար ձայներ և միայն ակապելա կատարումից հետո ժյուրին նախապատվությունը տվել է Հայկանուշ Սաժումյանին: «Երգում են 1-ին կուրսեցիները» մրցույթի հաղթողը կստանա մեկ երգ անվճար ձայնագրելու իրավունք:





