AM
23 Մարտ 2013 - 09:15 AMT

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը աշխարհում լավագույններից մեկն է

Ամեն տարի մարտի 23-ին նշվում է օդերևութաբանության համաշխարհային օրը։ Այս առիթով ԱԻ նախարար Արմեն Երիցյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում նշված է. «ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը համարվում է աշխարհում լավագույններից մեկը։ Ձեր աշխատանքը չափազանց կարևոր դեր է կատարում արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում` օգնելով ժամանակին ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ նվազեցնել բնական աղետների հնարավոր վնասները։

Սիրով շնորհավորում եմ և մաղթում, որ ձեր գլխավերևում միշտ լինի կապույտ, անամպ երկինք ու պայծառ արև, իսկ ձեր սրտերում փոթորկեն միայն դրական հույզեր ու զգացմունքներ»: