AM
25 Մարտ 2013 - 06:14 AMT

Արհեստագործական ուսումնարանի մոտակայքում հայտնաբերվել են հակակարկտային հրթիռներ

Մարտի 24-ին՝ժամը 13.47-ին ԱԻ նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Վարդաշենի 9-րդ փողոցում գտնվող արհեստագործական ուսումնարանի մոտակայքում հայտնաբերվել է զինամթերք: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը, մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը: Տեղում պարզվել է, որ հայտնաբերվել են 12 արկղ (48 հատ) «Ալազան 2Մ-1ՍՏ» տիպի հակակարկտային հրթիռներ:

ԱԻՆ տեղեկացմամբ, դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի տնօրենը, ԵՓՎ Էրեբունու բաժնի պետը: Դեպքի մասին տեղեկացվել են ՀՀ ՊՆ ԳՇ, ԱԱԾ և ոստիկանության օպերատիվ հերթապահները: ՀՀ ՊՆ սակրավորները հրթիռները տեղափոխել են անվտանգ տարածք: