AM
24 Հոկտեմբեր 2005 - 14:26 AMT

Հոկտեմբերի 26-ին Հայաստան կժամանի Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը

Հոկտեմբերի 26-28-ը կկայանա Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի այցելությունը Հայաստան, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Այցի ընթացքում նախատեսվում են Ռոբերտ Սիմոնսի հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաեւ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Աղաբեկյանի հետ: