Այսօր հանրապետության տարածքում կդիտվի փոփոխական եղանակ, ողջ տարածքում պարբերաբար հնարավոր են կարճատև տեղումներ, հովիտներում` անձրև և ամպրոպ: Առատ տեղումներ չեն սպասվում: Օդի ջերմաստիճանը արևելյան շրջաններում կբարձրանա ևս 2-4 աստիճանով: Հայպետհիդրոմետից հայտնում են, որ ուրբաթ և շաբաթ օրերին հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանի նվազում է սպասվում:
Հնարավոր է քամի մինչև 12-17մ/վրկ արագությամբ, տեղ-տեղ բուք և ցածր տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց, բուքի հետևանքով հնարավոր է լինեն նաև դժվարանցանելի ճանապարհներ: Շրջաններ մեկնելուց առաջ անհրաժեշտ է տեղեկանալ ճանապարհների վիճակին: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Վրաստանի ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Երևանում այսօր պարբերաբար հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Գիշերը սպասվում է +4+6, ցերեկը՝ +17+19, երեկոյան +12+14 աստիճան տաքություն:





