AM
28 Մարտ 2013 - 05:29 AMT

ԱԻՆ. Միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Այսօր ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻ նախարարությունը, կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի ավտոմեքենաների համար, իսկ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: