AM
28 Մարտ 2013 - 09:38 AMT

ԵՄ. Հայաստանի կրթական հաստատություններում բեռնաթափման գործընթացը պատշաճ կերպով չի իրականացվել

Եվրոպական հանձնաժողովը և ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գրասենյակը հրապարակել են Հայաստանի Հանրապետության՝ ԵՄ Հարևանության գործողությունների ծրագրի առաջընթացի 2012թ-ի տարեկան զեկույցը:

Անդրադառնալով երեխաների իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին՝ զեկույցն արձանագրում է առաջընթաց բոլոր երեխաների համար դպրոցների մատչելիության զարգացման ուղղությամբ՝ ներառական դպրոցների և գյուղական համայնքների նախակրթարանների ցանցի ընդլայնման շնորհիվ:

Զեկույցն արձանագրում է, որ «իր հիմնադրման պահից Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովի գործառույթները համարժեքորեն չեն հզորացվել: 2004-2012թթ Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային գործողությունների ծրագրին պատշաճ ուշադրություն չի դարձվել նախարարությունների կողմից:

Առաջընթացը դանդաղում է հատկապես համայնքային սոցիալական աշխատողների ցանցի ներդրման և խոստացված «բեռնաթափման» բարեփոխումներում, չնայած ՀՀ կառավարության ստանձնած պարտավորություններին. այն է՝ զգալիորեն նվազեցնել երեխաների քանակը շուրջօրյա խնամքի հաստատություններում»: