ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն շարունակվում են «փոխանակվել» հայտարարություններով: ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի՝ Շարմազանովին տված պատասխանից հետո, Ուրիխանյանին հակադարձել է ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանը:
«Անդրադառնալով դեռևս ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի հայտարարությանը` տեղեկացնեմ, որ այո′, ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն տարբեր քաշային կատեգորիաներում են: ԲՀկ-ն ոչ միայն քաջություն չունեցավ հանրությանը ներկայացնել իր կարծիքը նախագահակլան ընտրությունների ժամանակ, այլ նաև “կարմիր գորգով” էր դիմավորում ՀՀԿ-ական թեկնածուին: Իսկ արտաքուստ չեզոքություն պահպանելը ամենևին քաղաքական քաշի նշան չէ:
Հ.Գ. դասականներն ասում են` չեզեքությունը թուլության նշան է»,-ասված է Գերոգի Գաբրիելյանի հայտարարության մեջ:





