AM
28 Մարտ 2013 - 14:11 AMT

Տարոն Մարգարյանը ևս մեկ անգամ վստահեցրել է՝ տրանսպորտի սակագինը չի բարձրանա

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր անդրադարձել է տրանսպորտի սակագնի բարձրացման մասին վերջերս շրջանառվող խոսակցություններին՝ մեկ անգամ ևս վստահեցնելով, որ նման որոշում չի կայացվել ու առաջիկայում չի նախատեսվում. «Մենք պաշտոնապես հայտարարել ենք, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ուղեվարձի փոփոխության հարց չի քննարկվել և առաջիկայում էլ նման բան չի նախատեսվում: Մեր համաքաղաքացիները կարող են անհոգ լինել, ուղեվարձը մնալու է անփոփոխ»,-ընդգծել է քաղաքապետը:

Նշենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ավագանու ընտրություններից հետո տրանսպորտի սակագինը կբարձրանա մինչև 200 դրամ: