AM
28 Մարտ 2013 - 14:29 AMT

Վլադիմիր Գասպարյանը հատուկ ուշադրություն է հրավիրել հաղորդումներ ընդունելու ընթացակարգին

Ոստիկանությունում շարունակվում են բարեփոխումները, որոնց արդյունավետությունը բարձրացնելու, աշխատակիցների գիտելիքները զարգացնելու համար պարբերաբար կազմակերպվում են սեմինար-խորհրդակցություններ: Այսօր ոստիկանության հերթապահ մասերի պետերի մասնակցությամբ անցկացված հերթական սեմինար-խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էին նաև ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամները, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը ողջունելով մասնակիցներին` նախ շնորհակալություն հայտնեց փոփոխություններին արձագանքելու և նոր մոտեցումներն արագ կյանքի կոչելու համար և նշեց, որ դեռ կան թերություններ, որոնք վերացնելուն էլ ուղղված են սեմինարները: Կարևորելով ոստիկանության հերթապահ մասերի դերը քաղաքացիների վստահությունը ձեռք բերելու գործում` Վլադիմիր Գասպարյանը հատուկ ուշադրություն հրավիրեց քաղաքացիներից հաղորդումներ ընդունելու ընթացակարգին, նաև այն հոգեբանական խնդիրներին, որ կարող են ծագել հայտարարություն տվողների հետ: Հանդիպման վերջում Վլադիմիր Գասպարյանը հաջողություն մաղթեց սեմինար-խորհրդակցության մասնակիցներին` հույսով, որ ոստիկանությունում կատարվող բարեփոխումները կյանքի կկոչվեն սրտացավ ու բանիմաց, պրոֆեսիոնալ ոստիկանների ուժերով: