Այսօր տեղի է ունեցել Հայաստանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարներ Վարդան Օսկանյանի եւ Գելա Բեժուաշվիլու հեռախոսազրույցը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ եւ միջազգային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Մասնավորապես նրանք անդրադարձան Եվրոպական Միության եւ Հարավային Կովկասի միջեւ համագործակցության հարցերին ԵՄ նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջին իսկ հնարավորության դեպքում նախարարների միջեւ հանդիպում կազմակերպելու վերաբերյալ:





