ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ երեկ տեղի ունեցավ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մարզպետներին տեղեկություններ ներկայացրեց նախարարության կողմից իրականացվող «Արի տուն» ծրագրի մասին: Նախարարը նշեց, որ ակնկալում է Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Արագածոտնի մարզպետների աջակցությունը` հյուրընկալ ընտանիքների ընտրության հարցում: Ծրագրով հայրենիք այցելող երեխաները կարող են հյուրընկալվել ինչպես Երևանում, այնպես էլ մայրաքաղաքին մոտ վերոնշյալ մարզերում:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ փոխվարչապետը մարզպետներին առաջարկել է անհրաժեշտ տեղեկատվությունը ժամանակին ներկայացնել ՀՀ սփյուռքի նախարարություն և աջակցություն ցուցաբերել ծրագրի իրականացման հարցում:





