AM
29 Մարտ 2013 - 06:26 AMT

Օրվա երկրորդ կեսին առատ տեղումներ են սպասվում արևելյան շրջաններում

Այսօր եղանակը Հայաստանում կպայմանավորվի Սև ծովից տեղումնաբեր զանգվածի ներթափանցմամբ: Կդիտվի մեծ մասամբ ամպամած եղանակ, պարբերաբար սպասվում են կարճատև տեղումներ. լեռներում ձնախառն անձրև, հովիտներում անձրև և ամպրոպ:

Օրվա երկրորդ կեսին առատ տեղումներ են սպասվում արևելյան շրջաններում: Կդիտվի նաև օդի ջերմաստիճանի նվազում. ցերեկը կցրտի ևս 2-3 աստիճանով: Մյուս շաբաթ օդի ջերմաստիճանը կբարձրանա:

Հայպետհիդրոմետից հայտնում են, որ հնարավոր է քամի մինչև 18մ/վրկ արագությամբ, տեղ-տեղ բուք և ցածր տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց, բուքի հետևանքով հնարավոր է լինեն նաև դժվարանցանելի ճանապարհներ: