AM
29 Մարտ 2013 - 07:38 AMT

ԿԸՀ-ն կքննարկի ավագանու ընտրություններին ներկայացված ընտրական ցուցակների գրանցման հարցը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ժամը 15.00-ին կգումարի հերթական նիստ: Նիստի ընթացքում կքննարկվի 2013 թվականի մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություններին կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակների գրանցման հարցը:

Ավագանու ընտրությունների մասնակցելու համար ԿԸՀ անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել Հայաստանի Հանրապետական (ՀՀԿ), «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան», Հայ Ազգային Կոնգրես, «Առաքելություն», Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունները և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը:

Միայն «Առաքելություն» կուսակցության փաստաթղթերում բացակայում էր ընտրագրավի վճարման անդորրագիրը, որը, ինչպես PanARMENIAN.Net-ին փոխանցեց ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը, երեկ, աշխատանքային օրվա ավարտին ներկայացրել են: