Մարտի 28-ին Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը հանդիպեց Բելգիայի Սենատի փոխնախագահ Արման դե Դեկերի հետ:
Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակի և օրենսդիր մարմինների միջև գոյություն ունեցող փոխգործակցության կապակցությամբ: Երկկողմ կապերի աշխուժացման նպատակով ընդգծվեց փոխայցելությունների անհրաժեշտությունը:
Դեսպան Ադոնցը ներկայացրեց Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում վերջին զարգացումները, մասնավորապես, անդրադարձավ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ընթացքին:
Կողմերը քննարկեցին նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:





