AM
1 Ապրիլ 2013 - 09:07 AMT

Րաֆֆի Հովհաննիսյան. Մենք կարևոր փուլում ենք

Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև նամակագրության այս փուլը, ըստ վերջինի, փակուղային չէ, իսկ եթե այդպիսին է, ապա դա գործող իշխանության կողմից է միայն: Այս մասին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը հայտարարել է Գորիսում: Նա նկատել է. որ փակուղին փետրվարի 18-ին ստեղծել են իշխանությունները: «Ով քաջ է, ով տղարամրդ է պետք է բեմերից կամ խորաններից կեղծիք չքարոզի: Մենք կարևոր փուլում ենք, գտնվում ենք շատ կարևոր հանգրվանի վրա և հետ քայլ չի կարող լինել»,- հայտարարել է նախկին թեկնածուն:

Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ կուսակցությունների վարած քաղաքականությանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ հարգում է նրանց տեսակետն ու պատճառները, որ չեն միանում իրենց: «Ժամանակն է` կուսակցություններն իրենց դերակատարումն ունենան»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը: