AM
1 Ապրիլ 2013 - 09:14 AMT

Ավագանու ընտրություններին ՕԵԿ-ը մասնակցում է «Մենք կարող ենք ավելին» կարգախոսով

Հաստատվել է Երևանի ավագանու ընտրությունների ՕԵԿ նախընտրական ծրագիրը, կուսակցությունն ընտրություններին գնում է «Մենք կարող ենք ավելին» կարգախոսով: Այս մասին տեղեկացնում են կուսակցությունից:

Ավելացնենք, որ «Օրինաց երկիր» կուսակցության Երևանի վարչության նիստում քննարկվել են մայրաքաղաքի ավագանու ընտրությունների հետ կապված քարոզչական և կազմակերպչական մի շարք հարցեր: Երևանի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները փաստել են, որ կուսակցության կառույցները կազմակերպչական տեսանկյունից պատրաստ են անցկացնելու ակտիվ քարոզարշավ և համոզված պայքարելու են ՕԵԿ հաղթանակի համար:

Երևանի ավագանու ընտրությունները նշանակված են մայիսի 5-ին, քարոզարշավը մեկնարկում է ապրիլի 7-ին և կավարտվի մայիսի 3-ին: