Այսօր՝ժամը 00.21-ին տեղեկատվություն է ստացվել, որ Թալին-Ներքին Բազմաբերդ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա, կա տուժած. անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 59-րդ կմ-ում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.45-ին, մարվել` 00.57-ին: Ավտոմեքենան այրվել է ամբողջությամբ: ՃՏՊ-ի հետևանքով վարորդ` 1986 թ. ծնված Հ. Հովհաննիսյանը և ուղևոր` 1984 թ. ծնված Ա. Զոզանյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «1-03» ծառայության աշխատակիցների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Թալին քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև` Երևան քաղաքի «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների վիճակը գնահատել են լավ:





