Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետարանի մոտ հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը PanARMENIAN.Net-ին հայտնեց, որ հանգամանքները պարզվում են:
Հրաչ Մուրադյանը երկար տարիներ ղեկավարում էր Պռոշյան համայնքը, ՀՅԴ անդամ էր: Նա նաև Արցախյան ազատամարտի մասնակից էր:





