Այսօր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԳԴՀ Հեսսեն երկրամասի Բերգշտրասսեի նահանգապետ Մաթիաս Վիլկեսին և Հեսսենի երկրամասում ՀՀ պատվո հյուպատոս Բրայան Սթիվեն Ֆերային:
Հանդիպման ընթացքում քննարկել են հայ-գերմանական կապերի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Կարևորվել է համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների միջև, կոնկրետ ծրագրերի իրականացումը բնապահպանության, գյուղատնտեսության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում:
Հյուրերը նշել են, որ ապրիլի 3-ին մեկնելու են ԼՂՀ, հանդիպումներ են ունենալու իշխանությունների հետ, որպեսզի մոտիկից ծանոթանան և ճիշտ պատկերացում կազմեն իրավիճակի շուրջ, քանի որ ոչ միայն Գերմանիայում, այլև Արևմտյան Եվրոպայում Արցախի մասին տեղեկատվության պակաս է զգացվում:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:





