Ռազմական բժիշկների եւ փրկարարների Rescuer/Medceur զորավարժությունները կանցնեն Հայաստանում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում 2006 թվականի երկրորդ կեսին: Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ասել է, որ այժմ Երեւանում ընթանում է Rescuer/Medceur 2006 զորավարժությունների պլանավորման կոնֆերանսը: Կոնֆերանսին չեն մասնակցում Ադրբեջանի ներկայացուցիչները: Սերժ Սարգսյանը նշել է, որ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի բոլոր անդամ-երկրների ներկայացուցիչների մասնակցությունը զորավարժությունների անցկացմանը նվիրված սեմինարին պարտադիր կլինի, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:





