AM
3 Ապրիլ 2013 - 06:39 AMT

Առաջիկա երկու օրերին էական տեղումներ չեն սպասվում

Այսօր ամենուրեք կդիտվի առանց տեղումների, ջերմ եղանակ: Օրվա երկրորդ կեսին արևելյան շրջաններում կդիտվի ամպամածության ավելացում, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, էական տեղումներ առաջիկա 2 օրերին չեն սպասվում: Օդի ջերմաստիճանն անփոփոխ կլինի:

Տեղ-տեղ հնարավոր է քամի մինչև 15մ/վրկ արագությամբ: Հայպետհիդրոմետի հաղորդմամբ՝ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կլինի +8+10, ցերեկը՝ +21+23, երեկոյան +14+16 աստիճան տաքություն: