AM
3 Ապրիլ 2013 - 15:47 AMT

Չարենցավանի ջրանցքից 2 դի է դուրս բերվել

Այսօր ժամը 15.57-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի ջրանցքը (զինկոմիսարիատի մոտակայք) մարդ է ընկել և չի կարողանում դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ հաշվարկ: Տեղում պարզվել է, որ Արգելի ջրամբարում տղամարդու դի կա: Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը: Ջրամբարից ջրափրկարարները դուրս են բերել ջրահեղձված (60-70 տարեկան, անձը չպարզված) տղամարդու դի:

Որոնողական աշխատանքների ընթացքում ջրափրկարարները նույն տարածքում հայտնաբերել և դուրս են բերել ջրահեղձված կնոջ (մոտ 60 տարեկան, անձը չպարզված) դի: Պարզվել է, որ ջրամբարում հայտնաբերվել են 1934 թ. ծնված Զավեն և 1940 թ. ծնված Հռիփսիկ Սայադյանների դիերը: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից: