AM
4 Ապրիլ 2013 - 05:55 AMT

Ազատության հրապարակում Պռոշյանի գյուղապետի հիշատակին նվիրված մոմավառություն կլինի

Այսօր ժամը 20:00-ին Ազատության հրապարակում Պռոշյանի սպանված գյուղապետ, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանին հիշատակի նվիրված մոմավառություն կլինի: Կազմակերպիչների խոսքով՝ դա բողոք է ի ցույց իշխանությունների, որոնք ի վիճակի չեն կասեցնելու երկրում շրջող թողտվությունը և անկարող են ապահովել քաղաքացիների ապահովությունը:

Հիշեցնենք, որ Պռոշյանի գյուղապետարանի դիմաց ապրիլի 2-ին հայտնաբերվել էր գյուղապետի դին: Հրաչ Մուրադյանը մահացել է քունքի շրջանում ստացած հրազենային վնասվածքից: Գործի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սպանություն`անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: