AM
3 Նոյեմբեր 2005 - 13:33 AMT

Հայաստանում կայանալիք Սահմանադրության հանրաքվեն կդիտարկվի ԵԽԽՎ առաքելության կողմից

Նոյեմբերի 27-ին կայանալիք Հայաստանի Սահմանադրության բարեփոխման վերաբերյալ հանրաքվեն դիտարկելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժղովում գրանցվել է մեկ հայկական հասարակական կազմակերպություն` «Քո ընտրությունը», ինչպես նաեւ ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը: Նույն նպատակով գրանցվել է նաեւ երկու կուսակցություն` Հնչակյան սոցիալ-ժողովրդավարական կուսակցությունը եւ Ազգային ժողովրդավարական դաշինքը: Նշենք, որ հանրաքվեի դիտարկման համար հայցերի ներկայացման ժամկետը լրանում է նոյեմբերի 17-ին` հանրաքվեից 10 օր առաջ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: