Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Դինամո» մարզահամալիրում ներկա է եղել «Երեք սերունդ» մարզական փառատոնի եզրափակիչ մրցումներին։ Փառատոնի առաջին փուլին մասնակցել է երևանաբնակ 9 ընտանիք՝ ավագ, միջին և կրտսեր տարիքի 4 անդամներով։
Փառատոնում ներառված են փոխանցումավազքեր մարզական տարբեր գույքերով, պարանի ձգման մրցումներ։ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչությունից PanARMENIAN.Net-ին հայտնում են, որ երևանաբնակ ընտանիքների՝ «Երեք սերունդ» մարզական փառատոնի եզրափակիչ փուլում միավորների առավելությամբ հաղթող է ճանաչվել Արաբկիր վարչական շրջանը ներկայացնող Սանթրոսյանների ընտանիքը, երկրորդ և երրորդ տեղերում Նորք–Մարաշ և Կերտոն վարչական շրջաններն են։
Առաջին 3 տեղերը զբաղեցրած մարզասեր ընտանիքներին մրցանակներն ու դիպլոմները հանձնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։





