AM
4 Ապրիլ 2013 - 07:18 AMT

Ստյոպա Սաֆարյան. Փետրվարի 18-ի ընտրությունը պահպանության կարիք ունի

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր կողմնակիցները շարունակում են մարզային շրջայցերը, այսօր նրանք կլինեն Ալավերդիում, Վանաձորում, Սպիտակում, Ապարանում և Աշտարակում: Արդեն հանդիպել են Նոյեմբերյանի բնակիչների հետ:«Փետրվարի 18-ից այս կողմ մենք ոչ թե բողոքավոր ենք, այլ պահանջատեր: Պահանջատեր ենք այն իշխանության, որ պատկանում է ժողովրդին»,- Նոյեմբերյանում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: Նա նշել է, որ փետրվարի 18-ին ժողովուրդը կատարել է ճակատագրական որոշում` թե ինչպիսի Հայաստանում է ցանկանում ապրել:

«Այդ ընտրությունը ձեր պահպանության կարիքն ունի, եթե մենք չկատարենք մեր երկրորդ քայլը, ապա անիմաստ է դառնում փետրվարի 18-ի հաղթանակը»,-ասել է Ստյոպա Սաֆարյանը: Նա հույս է հայտնել, որ մարդիկ թույլ չեն տա հաղթանակը կողոպտել կամ գրպանել: