ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հիշեցրեց, որ իրենք Սերժ Սարգսյանին սատարող կուսակցութուններից են:
«Ընտրությունն ավարտվել է, և Րաֆֆի Հովհաննիսյանը կրկնեց 2008-ը, երբ Ազատության հրապարակում հռչակվեցին նախագահ ու նշանակեցին նախարարներ»,- ասաց Բաղդասարյանը:
Իր պայքարից մեկ ամիս անց Հովհաննիսյանը հայտարարեց, որ կճանաչի Սարգսյանի նախագահությունը, եթե իրենց կուսակցությանը կառավարությունում տրվի ութ պաշտոն:
«Եթե վերլուծենք, ապա իշխանությունը չի կարող կառավարությանը մասնատել, իշխանությունը և կառավարությունը միասնական օրգանիզմ են: Չի կարելի լինել ընդդիմություն և միաժամանակ լինել իշխանության մեջ»,- նշեց ՕԵԿ նախագահը:
Նա նաև ընդգծեց, որ իշխանության մեջ պետք է լինեն փոփոխություններ, ու Սարգսյանը հետամուտ կլինի այդ ամենին իր երդմնակալության արարողությունից հետո:
«Կան մարդիկ ովքեր քսան տարի նույն պաշտոնին են նստած: Մենք գտնում ենք, որ բնական սերնդափոխություն պետք է տեղի ունենա, և իշխանության ներսում պետք է լուրջ վերլուծություններ անեն»,- ավելացրեց Բաղդասարյանը:





