AM
6 Ապրիլ 2013 - 09:25 AMT

Ա. Բաղդասարյանը կարծում է, որ Հայաստանը պետք է աստիճանաբար անցնի «բաց երկնքի» քաղաքակությանը

Կարծում եմ, որ Հայաստանը պետք է աստիճանաբար անցնի «բաց երկնքի» քաղաքակությանը:

Այսպիսի կարծիք հայտնեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք կողմ ենք օդային տարածքում մրցակցությանը, պետք է Հայաստան բերենք խոշոր ավիաընկերությունների: Սակայն դրան զուգահեռ, պետք է ունենանք Ազգային փոխադրող, ինչպես ցանկացած երկիր»,- նշեց Բաղդասարյանը:

«Արմավիայի» սննկացման փաստին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը վատ է վերաբերում և հույս ունի, որ անցյալի սխալները կուղղվեն ու Հայաստանը կունենա զարգացող ավիացիա, մանավանդ, որ երկիրն ունի հիանալի օդաչուներ. «Ստեղծված իրավիճակի շուրջ քննարկումները կկայանան նոր կառավարության ձևավորումից հետո»: