Ապրիլի 7-ին և 8-ին սպասվում է առանց տեղումների, պարզ եղանակ: Տեղ-տեղ հնարավոր է քամի 10-12մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 7-ին ցերեկը կբարձրանա 2-3, ապրիլի 8-ին` ևս 3-4 աստիճանով, Արարատյան դաշտում երկուշաբթի կդիտվի մինչև 28 աստիճան տաքություն: Ապրիլի 8-ին սպասվում է քամի 15-18մ/վրկ արագությամբ:
Հայպետհիդրոմետից հայտնում են, որ եկող շաբաթվա կեսին հատնրապետության տարածքում կրկին սպասվում են տեղումներ և օդի ջերմաստիճանի որոշակի նվազում:
Ցերեկը կդիտվի +26+28, երեկոյան +18+20 աստիճան տաքություն:





