AM
7 Ապրիլ 2013 - 07:04 AMT

«Բարև Երևան»-ը քարոզարշավը կսկսի Երևանի պուրակներից մեկում`մաքրելով ու ծաղղկապատելով այն

«Բարև Երևան» դաշինքը քարոզարշավը կսկսի Պուշկին-Եկմալյան փողոցների խաչմերուկում (Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց) գտնվող փոքրիկ պուրակից, որտեղ դաշինքի ցուցակի անդամները մաքրելու ու ծաղկապատելու են տարածքը:

«Բարև Երևան» դաշինքի նախընտրական շտաբի լրատվական ծառայությունից հիշեցնում են, որ այս պուրակում 2007թ.-ին քաղաքապետի թողտվությամբ պետք է ապօրինի կառուցապատում իրականացվեր, ինչը կանխվեց շրջակա շենքերի բնակիչների և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների համատեղ պայքարի արդյունքում. պատգամավորներ, ովքեր այժմ «Բարև Երևան» դաշինքի առաջատարներն են: