AM
8 Ապրիլ 2013 - 13:04 AMT

Վարդան Օսկանյանը ԱԱԾ է հրավիրվել Սիվիլիթաս հիմնադրամի քրեական գործի շրջանակում

Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը Սիվիլիթաս հիմնադրամին առչնվող ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարույթում քննվող քրեական գործի շրջանակում հրավիրվել է ԱԱԾ (իր համար նախընտրելի օրն ու ժամը նախապես քննիչների հետ համաձայնեցնելու առաջարկությամբ), հայտնում է Սիվիլիթաս հիմնադրամի մամլո ծառայությունը:

Վարդան Օսկանյանը ԱԱԾ է հրավիրվել Սիվիլիթաս հիմնադրամին չպատկանող (չվարձակալված) ավտոմեքենաները վառելիքով լիցքավորելու, լվանալու, ինչպես նաև աշխատավարձի վճարման հետ կապված դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու որոշման հետ ծանոթանալու և արձանագրություն կազմելու համար:

Վերոհիշյալ խնդրի հետ կապված սույն թվականի հունվարի 29-ին հարցաքննվել են հիմնադրամի երկու վարորդները, իսկ փետրվարի սկզբին ԱԱԾ-ն ստուգել է, թե արդյոք հիմնադրամին չպատկանող (չվարձակալված) ավտոմեքենաներում տեղադրված են գազաբալոնային համակարգեր, ինչպես նաև այդ ավտոմեքենաների վազքը: