Ոչ միայն Երևանում ու մայրաքաղաքին մոտ տեղակայված, այլ ՊՆ մարտական հերթապահություն չիրականացնող բոլոր զորամասերը Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությամբ պայմանավորված բերվել են մարտական առաջին պատրաստվածության վիճակի: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Զորքը նման պատրաստվածության է բերվում բոլոր տոնական օրերին, երբ վտանգ կա: Եվ այդ վտանգը հակառակորդի կողմից է: Պետք չէ քաղաքականացնել», – ասաց նա:





