AM
9 Ապրիլ 2013 - 07:33 AMT

ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը ցավակցություն է հայտնել Շիրակում ականի պայթյունից զոհված երեխաների հարազատներին

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ իր ցավակցություններն է հայտնել Շիրակի մարզում ռուսական զորամասի տարածքում ականի պայթյունից զոհված երկու երեխաների հարազատներին. Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ափսոսանքով տեղեկացանք ողբերգական միջադեպի մասին, որը տեղի է ունեցել 2013 թվականի ապրիլի 7-ին Հայաստանի Շիրակի մարզում գտնվող ռուսական զինվորական մասի տանկային պոլիգոնի տարածքում, որտեղ ականի պայթյունից զոհվեցին Վահրամաբերդ գյուղի բնակիչ երկու երեխաներ: Դեսպանությունը խորը ցավակցություն է հայտնում զոհվածների հարազատներին ու մտերիմներին»:

Հիշեցնենք, որ ապրի«ի 7-ին Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մոտակայքում` ՌԴ թիվ N տանկային հրաձգարանի տարածքում, ականի պայթյունից մահացել էին Վահրամաբերդ գյուղի բնակիչներ` 2001 թ. ծնված Ա. Մկրտչյանը և 1997 թ. ծնված Մ. Գևորգյանը: