ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու հանդիսավոր արարողությունից հետո, 2008թ. ձևավորված ավանդույթի համաձայն, Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուրզինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Հանրապետության նախագահը ծաղիկներ է դրել Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, այնուհետ Պատվո պահակախմբի ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:





