AM
9 Ապրիլ 2013 - 10:56 AMT

ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը 3 օրով ազատ է արձակվել

Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, որը դատապարտվել էր 6 տարի ազատազրկման, երեք օրով ազատ է արձակվել` հոր հոգեհանգստի և հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար: Որոշումը կայացրել է Վճռաբեկ դատարանը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեց Դատական դեպարտամենտի լրատվական ծառայության ղեկավար Արսեն Բաբայանը: