AM
9 Ապրիլ 2013 - 13:20 AMT

Տերյան փողոցում երիտասարդ է սպանվել

Մոտ 30 րոպե առաջ թիվ մեկ համալասրանական հիվանդանոցից Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է եղել, որ Երևանի Տերյան փողոցից իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

Ոստիկանությունից հայտնում են, մահացածը Երևան քաղաքի բնակիչ, 1994 թ. ծնված Տիգրան Հայրապետյանն է:

Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեցին, որ տեղի ուենցածը այսօրվա հավաքի հետ կապ չունի: Ըստ նախնական տվյալների՝ երիտասարդին դանակահարել են: