Լույսը բացվելուն պես ադրբեջանական լրատվամիջոցները սկսել են գրել հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու մասին, որի պատճառով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության տվյալներով նույնիսկ ադրբեջանցի լեյտենանտ է սպանվել:
ՀՀ Պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սեյրան Օհանյանի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հայկական կողմը շարունակում է պահպանել հրադադարի ռեժիմը: «Սահմանին իրավիճակը նորմալ է, սովորականի նման», – ասաց նա:





