AM
9 Ապրիլ 2013 - 14:23 AMT

ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման հարցերն են քննարկել Տիգրան Սարգսյանն ու Սերգեյ Կիրիենկոն

Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է ՌԴ «Ռոսատոմ» ատոմային էներգիայի հարցերով պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: Զրուցակիցներն անդրադարձել են տարբեր ոլորտներում հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգային հարցերին և առաջիկա ծրագրերին: Այդ համատեքստում, կարևորվել է հատկապես էներգետիկայի ոլորտում, այդ թվում՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ փոխգործակցության զարգացումը: