Այսօր ամենուրեք ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հովիտներում` անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է նաև քամի մինչև 15-20մ/վրկ արագությամբ: Առանձին վայրերում հնարավոր են նաև առատ և տևական անձրևներ, կարկուտ: Օդի ջերմաստիճանը և գիշերը, և ցերեկը կնվազի ևս 3-5 աստիճանով: Ջերմաստիճանի նվազմամբ պայմանավորված` լեռներում երեկոյան ժամերին հնարավոր է թաց ձյուն: Հայպետհիդրոմետից հայտնում են, որ Երևանում պարբերաբար սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ քամի՝ մինչև 12մ/վրկ: Ցերեկը սպասվում է +18+20, երեկոյան +13+15 աստիճան տաքություն:





