AM
10 Ապրիլ 2013 - 07:21 AMT

Կոտայքի մարզում քամին պոկել է տներից մեկի տանիքը. Կա տուժած

Ապրիլի 9-ին, ժամը 14.56-ին ՀՀ ԱԻ նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում ուժեղ քամուց պոկվել և ցած է ընկել բնակիչներից մեկի տան տանիքի մի հատվածը. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատի օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ Ն. Հարությունյանին պատկանող 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 4 տան տանիքի պոկված հատվածը (35 քմ) ընկել է նույն գյուղի բնակչուհի` 1965 թ. ծնված Ե. Նելյուբիմայի վրա, ինչի հետևանքով վերջինս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի, այնուհետև՝ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը ծանր է: