AM
10 Ապրիլ 2013 - 09:03 AMT

Հայտարարվում է «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթ երիտասարդ գիտնականների համար

Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան, Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությւոնը, ՀՀ սփյուռքի նախարարության հետ համատեղ 2013թ. հայտարարում են Լավագույն գիտական աշխատանք մրցույթ երիտասարդ գիտնականների (մինչև 35 տարեկան) համար՝ նվիրված ՀՀ ԳԱԱ 70-ամյակին: Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ ՀՀ ԳԱԱ «Գիտության զարգացման հիմնադրամի» գրասենյակից կամ http://sdfund.sci.am կայքից:

Փաստաթղթերի ներկայացման ժամկետն է 2013թ. ապրիլի 1-ից մինչև հունիսի 15-ը: