Այսօր կարճատեւ այցով Հայաստան է ժամանել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնովը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Այցի շրջանակներում տեղի է ունեցել Տաջիկստանի նախագահի առանձնազրույցը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:





