AM
11 Ապրիլ 2013 - 09:10 AMT

Քաղաքագետ. Թեև Հովհաննիսյանն իրավիճակային առաջնորդ է, բայց կա զանգված, որը շարունակելու է պայքարը

Ընդդիմադիր քաղաքական ուժերը նախագահի երդմնակալության արարողությունից հետո այս պահին վերադառնում են նորմալ վիճակի և մայիսի 5-ին` Երևանի ավագանու ընտրություններին պետք է ապացուցեն, որ ներկայացնում են որոշակի ուժ:

Նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Անդրադառնալով ապրիլի 9-ի «Ժառանգության» հավաքին՝ քաղաքագետն ասաց, որ նախագահի երդմնակալությունը տեղի ունեցավ, իսկ մյուս կողմում կանգնածը պարտված թեկնածու է: Այնուամենայնիվ, ըստ քաղաքագետի՝ կա զանգված, որը շարունակելու է պայքարը: Իսկ ընդհանուր առմամբ, Րաֆֆի Հովհաննիսյանի գործողություններին քաղաքագետ կարճ բնորոշում տվեց.«Նա հանդես է եկել, որպես իրավիճակային առաջնորդ»: