Շինարարական թույլտվություն ձեռք բերելու էլեկտրոնային ընթացակարգի և մեկ պատուհանի ծրագրով ինստիտուցիոնալ հիմնադրամի դրամաշնորհի կատարումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը նշված դրամաշնորհի նամակ-համաձայնագրի իրականացման կառավարման խորհրդի լիազորությունը վերապահել է ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխման հանձնաժողովին։
Որոշումը միտված է աջակցելու ՀՀ պետական կառավարման համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը, շուկայական հարաբերությունների պայմաններում պետության դերի հստակեցմանը, կառավարման կառուցվածքի կատարելագործմանը, կառավարման ապարատի աշխատողների թվի օպտիմալացմանը։ Էլեկտրոնային թույլտվության համակարգը կներդրվի եկող տարվա սկզբից, իսկ մինչև 2014 թ. ավարտը, ինչպես հավաստիացել է Տիգրան Սարգսյանը, այդ համակարգը կգործի ամբողջ երկրում։





